Բաքվի ավտորիտար ռեժիմը խանգարում է կարգավորմանը - Mediamax.am

exclusive
12295 դիտում

Բաքվի ավտորիտար ռեժիմը խանգարում է կարգավորմանը


Սթեյնար Գիլը
Սթեյնար Գիլը

Լուսանկարը` Trend


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանում Նորվեգիայի նախկին դեսպան Սթեյնար Գիլը կարծում է, որ Ադրբեջանում ավտորիտարիզմի ուժեղացումը նվազեցնում է ԼՂ հակամարտության կարգավորման հնարավորությունները:

«Ադրբեջանում, եւ որոշ իմաստով, Հայաստանում առկա քաղաքական իրավիճակը լրջորեն նվազեցնում են կարգավորմանը հասնելու հնարավորությունը: Վերջին 20 տարիների ընթացքում Ադրբեջանում քաղաքական փոփոխություններ տեղի չեն ունեցել: Միակ փոփոխությունն այն է, որ ռեժիմը գնալով ավելի ավտորիտար ու հակադեմոկրատական է դառնում: Նման իրավիճակում նոր գաղափարներ եւ մոտեցումներ կարգավորման հարցում չի կարելի ակնկալել: Իրական դեմոկրատական Ադրբեջանը եւ իրական դեմոկրատական Հայաստանը (կարծում եմ՝ Հայաստանում էլ մի շարք բացթողումներ կան) ավելի լավ հնարավորություններ կստեղծեն հակամարտության կարգավորման համար»,- ասել է պաշտոնաթող դիվանագետը Մեդիամաքսին տված հարցազրույցում:

 

Մեկնաբանելով Ադրբեջանի ղեկավարության ռազմատենչ հռետորաբանությունը՝ Սթեյնար Գիլը ասել է. «Չնայած նրան, որ Իլհամ Ալիեւն ու այլ ադրբեջանական քաղաքական գործիչներ ժամանակ առ ժամանակ ռազմատենչ հայտարարություններ են անում, կարծում եմ, նրանք հասկանում են, որ պատերազմը խնդրի իրատեսական լուծում չէ: Ամեն դեպքում, նոր պատերազմ չպետք է թույլ տալ»:

 

Սթեյնար Գիլը եղել է Ադրբեջանում Նորվեգիայի դեսպանը 2002-2006 թթ.:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին