Թուրքիան Բաքու-Էրզրում գազատարի պայթյունը ահաբեկչություն է որակել - Mediamax.am

11941 դիտում

Թուրքիան Բաքու-Էրզրում գազատարի պայթյունը ահաբեկչություն է որակել


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի իշխանություններն ահաբեկչություն են որակել Բաքու-Թբիլիսի-Կարս-Էրզրում գազատարի պայթյունը, որը տեղի է ունեցել Սարիղամիշում (Կարս):

Գազատարի պայթյունը տեղի էր ունեցել նախորդ գիշեր:

 

Ինչպես այսօր հայտնել է Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը, գազի մատակարարումը դադարեցվել է Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամների հարձակման հետեւանքով:

 

«Այդպիսով խմբավորումը փորձում է խոչընդոտել տարածաշրջանում բնակվող քաղաքացիների հիմնական կարիքների բավարարումը»,- ընդգծել է Թաներ Յըլդըզը,  մեջբերում է ՏԱՍՍ-ը:

 

Գազի մատակարարումը Բաքու-Թբիլիսի-Կարս-Էրզրում գազատարի միջոցով դեռ չի վերականգնվել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին