Ադրբեջանի ԱԳՆ-ն կասկածում է, որ Էդվարդ Նալբանդյանը «պատկերացում չունի միջազգային կազմակերպությունների գործունեության մասին» - Mediamax.am

4704 դիտում

Ադրբեջանի ԱԳՆ-ն կասկածում է, որ Էդվարդ Նալբանդյանը «պատկերացում չունի միջազգային կազմակերպությունների գործունեության մասին»


Լուսանկարը` www.newsazerbaijan.ru


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակ Էլման Աբդուլաեւն ասել է, որ «ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը խոսել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ադրբեջանի ոչ մշտական անդամակցությանը չվերաբերող հարցերի մասին»:

Ինչպես հաղորդում է Trend-ը` մեկնաբանելով ՀՀ ԱԳ ղեկավարի հայտարարությունները, Էլման Աբդուլաեւն ասել է`

 

«Ցավում ենք, որ արտգործնախարար կոչվող մարդը Ադրբեջանի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ոչ մշտական անդամակցությանը չվերաբերվող հարցերի է անդրադառնում: Հայ նախարարի հակասական, անտրամաբանական եւ չհիմնավորված արտահայտությունները ստիպում են կասկածել, որ նա պատկերացում չունի միջազգային կազմակերպությունների գործունեության մասին».

 

Մեդիամաքսը նշում է, որ ՀՀ ԱԳ ղեկավարը, ելույթ ունենալով սեպտեմբերի 7-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում, խոսել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամակցության Ադրբեջանի հավակնությունների մասին: Մասնավորապես, Էդվարդ Նալբանդյանն ասել էր, որ եթե Ադրբեջանը դառնա ՄԱԿ-ի  ԱԽ ոչ մշտական անդամ «այդ կառույցի հեղինակությունը կտուժի»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին