76693 դիտում

Էրդողանը նորից կերկարացնի արտակարգ իրավիճակի ռեժիմի ժամկետը


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ասել է, որ 2016թ. հուլիսին՝ ռազմական հեղաշրջման փորձից հետո հայտարարված արտակարգ իրավիճակի ռեժիմի ժամկետը նորից կերկարացվի:

Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Reuters-ին:

«Եթե ժամկետը լրանա, մենք այն կերկարացնենք: Դրա համար խոչընդոտներ չկան», - ասել է Էրդողանը:

Արտակարգ իրավիճակի ռեժիմը Թուրքիայում հայտարարվել էր 2016 թվականի հուլիսի 21-ին՝ երեք ամսով: Դրանից հետո այն արդեն երկու անգամ երկարացվել է: Հերթական ժամկետը լրանում է ապրիլի 19-ին:

Արտակարգ իրավիճակի ռեժիմը Թուրքիայի իշխանությանը թույլ է տալիս անհրաժեշտության դեպքում, առանց խորհրդարանի հաստատման, քաղաքացիների ազատությունները եւ իրավունքները սահմանափակող միջոցներ ձեռնարկել:

Էրդողանն իր հայտարարությունն արել է ապրիլի 16-ին կայանալիք հանրաքվեից առաջ, որի ընթացքում քաղաքացիները պետք է իրենց վերաբերմունք արտահայտվեն նախագահի լիազորությունները ընդլայնելուն ուղղված սահմանադրական փոփոխություններին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am