Թուրքիայի բողոքները աջակցություն են ստանում զինվորականության կողմից, ասում է փորձագետը - Mediamax.am

3613 դիտում

Թուրքիայի բողոքները աջակցություն են ստանում զինվորականության կողմից, ասում է փորձագետը


Լուսանկարը` http://icdn.lenta.ru/


Երեւան: Մեդիամաքս: Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն այսօր ասել է, որ Թուրքիայում սկիզբ առած շարժումը, ծավալվելու դեպքում, կարող է վերածվել նոր` աշխարհիկ այլընտրանքային ուժի:

«Թուրք հասարակության այն հատվածը, որը դեմ է ներկայիս իշխանության կրոնամետ գաղափարախոսությանը, փորձում է իր համար գտնել նոր` այլընտրանքային ուժ»,-ասել է Ռուբեն Մելքոնյանը:

 

Թուրքագետի փոխանցմամբ, «երիտասարդ բնապահպանների սկսած գործողությունները իշխանությունների ուժի ոչ համարժեք կիրառման եւ սխալ քաղաքական հաշվարկի արդյունքում վերածվել են բավական լուրջ ներքաղաքական երեւույթի, որը կարող է իր արտացոլումը գտնել ներթուրքական զարգացումների, ինչպես նաեւ որոշակիորեն ազդել Թուրքիայի տարածաշրջանային դերակատարության վրա»:

 

Ռուբեն Մելքոնյանը նկատել է, որ բնապահպանական կոչերին հետեւել են  քաղաքական կոչեր` կրոնամետ քաղաքականության քննադատությամբ, ինչը ներքին աջակցություն է ստացել Թուրքիայի զինվորականության կողմից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին