Վարչապետը «Դեմ եմ» շարժման ակտիվիստներին ասել է զիջումների հնարավորության մասին - Mediamax.am

2421 դիտում

Վարչապետը «Դեմ եմ» շարժման ակտիվիստներին ասել է զիջումների հնարավորության մասին

Վարչապետը «Դեմ եմ» շարժման ակտիվիստներին ասել է զիջումների հնարավորության մասին
Վարչապետը «Դեմ եմ» շարժման ակտիվիստներին ասել է զիջումների հնարավորության մասին

Լուսանկարը` Photolure

«Դեմ եմ» շարժման ակտիվիստները

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր երեկոյան հանդիպել է ՀՀ նախագահի նստավայրի դիմաց բողոքի ակցիա անցկացնող «Դեմ եմ» նախաձեռնության ակտիվիստներին՝ առաջարկելով կառավարությունում քննարկել նրանց մտահոգությունները:

«Մենք ուզում ենք կառուցողական քայլեր անել: Պատրաստ ենք Ձեզ հետ նոր նախագիծը քննարկել  մինչեւ ապրիլի 28-ը»,- ասել է նա:

Ի պատասխան վարչապետի հրավերի, ակցիայի մասնակիցներն ասել են, որ ՍԴ որոշումը քննարկման ենթակա  չէ եւ եթե ՊԵԿ-ը  հարկային հաշվետվությունների համակարգում փոփոխություն  կատարի, պատրաստ են քննարկել նոր մշակվող օրենքի կետերը: «Երբ հանրությունը տեսնի, որ կառավարությունն իրական քայլ է անում, կգա քննարկման», - ասել են նրանք:

«Ես իմ առաջին քայլն արդեն արել եմ: Փաստ է, որ գնալու ենք զիջումների եւ փոփոխությունների»,- ասել է վարչապետը:

Նախաձեռնության անդամերը նշել են, որ վաղը կառավարությունից ակնկալում են նոր դիրքորոշում կամ  իրավական ակտ, որը կտրուկ կտարբերվի նախորդ կառավարության դիրքորոշումից, ինչպես նաեւ արձագանք ՍԴ որոշումից բխող այլ կետերի վերաբերյալ:

«Հավատացեք, վստահեք եւ ժամանակ տվեք, որ փոփոխություններ անենք: Հնարավոր է վաղը որոշ հարցերի պատասխանենք»,- ասել  է  Հովիկ Աբրահամյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին