Ըստ հարցման, հայաստանցիների ճնշող մեծամասնությունը դրական է գնահատում Ղրիմի միացումը Ռուսաստանին - Mediamax.am

3886 դիտում

Ըստ հարցման, հայաստանցիների ճնշող մեծամասնությունը դրական է գնահատում Ղրիմի միացումը Ռուսաստանին


Արամ Նավասարդյանը
Արամ Նավասարդյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանցիների ճնշող մեծամասնությունը դրական է գնահատում Ղրիմի միացումը Ռուսաստանի Դաշնությանը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին են վկայում  Gallup International Association ընկերության կողմից իրականացված` «Ուկրաինա` իրադարձությունների արձագանքը Հայաստանում» հետազոտության  արդյունքները:

   

«Ինչպե ՞ս եք վերաբերում այն հանգամանքին, որ հանրաքվեի արդյունքում Ղրիմն  անկախացավ Ուկրաինայից» հարցին` հարցվածների  26 %-ը պատասխանել է  «լիովին դրական»  , 44%-ը` «ավելի շուտ դրական», 10%-ը` «ավելի շուտ բացասական», 8%-ը` «ընդհանրապես բացասական» եւ 12%-ը դժվարացել է պատասխանել:

 

Հարցվածների 77%-ը դրական է գնահատել Ղրիմի վերադարձը ՌԴ կազմ, մինչդեռ սրան բացասական են արձագանքել 12 %-ը: 

 

Հարցմանը մասնակցածների 73%-ի  կարծիքով, Հայաստանը պետք է ճանաչի Ղրիմը որպես ՌԴ տարածք:

 

Ղրիմը ՌԴ կազմ վերադարձնելու հետ կապված Մոսկվայի գործողություններին հավանություն է տվել հարցվածների 76 %-ը:

 

Հարցման մասնակիցների 65%-ի կարծիքով, Հայաստանում առկա չեն ուկրաինական հեղափոխության նախադրյալներ:

 

Հետազոտությունն իրականացվել է Gallup International Association ընկերության նախաձեռնությամբ` դեմ առ դեմ հարցումների սկզբունքով: Հարցումներն անց են կացվել է ապրիլի 8-18-ը` ՀՀ ամբողջ տարածքում:  Դրանց մասնակցել է 1067 մարդ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին