Երեւանում բացվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի կոնֆերանսը - Mediamax.am

2970 դիտում

Երեւանում բացվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի կոնֆերանսը


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Այսօր Երեւանում մեկնարկել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի տարածաշրջանային կոնֆերանսը:

Կոնֆերանսի բացմանը Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը նշել է, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը միջազգային խնդիր է եւ միջազգային լուծում է պահանջում, ինչի համար կարեւոր է համագործակցությունը տարբեր երկրների հետ:

 

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը նկատել է, որ երկրում շարունակական աշխատանքներ են տարվում թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը հայտնաբերելու եւ կանխարգելելու ուղղությամբ:

 

«Հայաստանը հաջողությամբ համագործակցում է միջազգային կառույցների, մասնավորապես` ՄԱԿ-ի Թմրամոլության եւ հանցավորության հետ պայքարի վարչության հետ: Մենք կարեւորում ենք փորձ փոխանակումը, միջազգային կառույցների հետ համագործակցությունն ու պետական կառույցների գործունեության գիտական ու մեթոդաբանական ապահովումը, կադրերի վերապատրաստումը»,-ասել է Վիգեն Սարգսյանը:

 

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը նկատել է, որ թմրամիջոցների դեմ պայքարում մեծ նշանակություն կարող է ունենալ իրավապահ մարմիներին տեխնիկական խորհրդատվությունն ու աջակցությունը, ինչպես նաեւ նրանց շարունակական մասնագիտացումը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին