Երեւանում կանցկացվի «Առաջին աշխարհամարտը եւ հայ ժողովուրդը» կոնֆերանսը - Mediamax.am

3624 դիտում

Երեւանում կանցկացվի «Առաջին աշխարհամարտը եւ հայ ժողովուրդը» կոնֆերանսը


Լուսանկարը` wikimedia.org


Երեւան: Մեդիամաքս: Հոկտեմբերի 1-ից 2-ը Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) կանցկացվի «Առաջին աշխարհամարտը եւ հայ ժողովուրդը՝ պատմություն եւ արդիական խնդիրներ» միջազգային գիտաժողովը:

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը հանդես կգա «Առաջին աշխարհամարտ-Հայոց ցեղասպանություն. Պատճառներ եւ հետեւանքներ» զեկույցով, ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը` «Հայոց ցեղասպանության ծրագրի ձեւավորումը. թուրքական փաստաթղթերի վերլուծություն» զեկույցով,  պատմաբան եւ հասարակական գործիչ Ալեքսանդր Շուբինը (Ռուսաստան)` «Օսմանյան արշավանքը դեպի Արեւելք 1918 թ.»  զեկույցով, Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը` «Հաղորդում Հայաստանի Ազգային Արխիվի Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթերի տարբեր լեզուներով հրատարակության մասին» զեկույցով:

 

Գիտաժողովին ներկայացված է եւս 45 գիտական զեկույց, որոնք կքննարկվեն գիտաժողովի` «Հայերի մասնակցությունը Առաջին աշխարհամարտին, «Հայկական հարցը եւ դիվանագիտական պայքարը Առաջին աշխարհամարտի տարիներին», «Առաջին աշխարհամարտի եւ Հայոց ցեղասպանության արտացոլումը հայ ու համաշխարհային գեղարվեստական գրականության ու արվեստի մեջ», «Օսմանյան կայսրության իշխանությունների ցեղասպան քաղաքականությունը», «Հայ ժողովրդի կորուստները Առաջին աշխարհամարտում եւ դրանց հատուցման խնդիրները» նստաշրջաններում:

 

Գիտաժողովին ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին