ՀՀ նախագահը ցանկանում է, որ Դիլիջանի միջազգային դպրոցում սովորեն նաեւ ադրբեջանցի աշակերտներ - Mediamax.am

6080 դիտում

ՀՀ նախագահը ցանկանում է, որ Դիլիջանի միջազգային դպրոցում սովորեն նաեւ ադրբեջանցի աշակերտներ


Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիլոլիչը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը UWC Դիլիջան քոլեջի բացմանը
Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիլոլիչը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը UWC Դիլիջան քոլեջի բացմանը

Լուսանկարը` ԼՀՂ նախագահի մամուլի գրասենյան


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր UWC Դիլիջան քոլեջի բացման ժամանակ ասել է, որ շատ կցանկանար, որպեսզի այդ դպրոցում սովորեն նաեւ ադրբեջանցի աշակերտներ:

«Շատ կուզեմ, որ այս դպրոցում մի օր սովորեն նաեւ ադրբեջանցի աշակերտներ, եւ ես վստահ եմ, որ այդ օրը գալու է: Եվ շուտ է գալու», - ասել է նախագահը:

 

Մեդիամաքսը հիշեցնում է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն իր սերբ գործընկեր Տոմիսլավ Նիկոլիչի հետ մասնակցում է UWC Դիլիջան քոլեջի բացմանը, որն Աշխարհի Միացյալ Քոլեջներ (United World Colleges – UWC) կրթական ցանցի առաջին միջազգային դպրոցն է Արեւելյան Եվրոպայում եւ ԱՊՀ տարածքում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին