Ամուլսարում պոչամբար չի լինելու, վստահեցնում է Հովարդ Սթիվենսոնը - Mediamax.am

2994 դիտում

Ամուլսարում պոչամբար չի լինելու, վստահեցնում է Հովարդ Սթիվենսոնը


Հովարդ Սթիվենսոնը
Հովարդ Սթիվենսոնը

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Lydian International-ը Ամուլսարում ոսկի է արդյունահանելու նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ, որը բնապահպանական առումով շատ ավելի անվտանգ է:

Այս մասին Մեդիամաքս-ի թղթակցին ասել է Lydian International ընկերության նախագահ եւ գլխավոր տնօրեն Հովարդ Սթիվենսոնը:

 

«Ամուլսարում Հայաստանում առաջին անգամ կօգտագործվի կույտային տարալվացման տեխնոլոգիան, որը պոչամբար չի նախատեսում եւ բացառում է արդյունաբերական արտանետումները օդային եւ ջրային միջավայր: Կարծում եմ, նոր մոտեցումների շնորհիվ կկարողանանք փոխել հասարակության ընկալումը հանքարդյունաբերության նկատմամբ»,- նշել է Հովարդ Սթիվենսոնը:

 

«Այո, կան մարդիկ, ովքեր դեմ են Հայաստանում հանքի շահագործմանը, բայց դրա պատճառն այն է, որ նրանք նախկինում շահագործված հանքերի օրինակով բացասական հետեւանքների ականատես են դարձել: Գաղտնիք չէ, որ ոչ պատշաճ ձեւով իրականացված հանքարդյունաբերության արդյունքում առաջանում են բնապահպանական խնդիրներ: Բայց հանքարդյունաբերությունը կարող է իրականացվել նաեւ այլ կերպ, ժամանակակից տեխնոլոգիաներով, ինչպես դա արվում է շատ զարգացած երկրներում»,- ասել է Հովարդ Սթիվենսոնը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին