Ղրիմից Հայաստան ուղիղ չվերթները կսկսվեն նոյեմբերի 16-ից - Mediamax.am

3054 դիտում

Ղրիմից Հայաստան ուղիղ չվերթները կսկսվեն նոյեմբերի 16-ից


Լուսանկարը` raid.clixi.ru.z25t.ru


Երեւան: Մեդիամաքս: Նոյեմբերի 16-ից «Գրոզնի ավիա» ավիաընկերությունը կսկսի պարբերական չվերթներ իրականացնել Սիմֆերոպոլ-Երեւան-Սիմֆերոպոլ ուղղությամբ:

Այս մասին Մեդիամաքս-ի թղթակցին հայտնել է «Գրոզնի ավիա» ավիաընկերության կոմերցիոն տնօրեն Սերգեյ Պետրովը:

 

“Նոյեմբերի 16-ից սկսած մեր ավիաընկերությունը նախատեսում է սկսել պարբերական չվերթներ Սիմֆերոպոլի եւ Երեւանի օդանավակայանների միջեւ: Թռիչքները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ: Կիրակի օրերին մենք կթռչենք Սիմֆերոպոլից դեպի Երեւան, իսկ երկուշաբթի օրերին՝ Երեւանից դեպի Սիմֆերոպոլ”,- ասել է ավիաընկերության ներկայացուցիչը:

 

Նրա փոխանցմամբ, թռիչքները կիրականացվեն Як-42 տիպի ինքնաթիռներով:

 

“Անհրաժեշտության դեպքում մենք պատրաստ ենք ավելացնել չվերթների հաճախականությունը: Երեկ սկսվել է առաջին չվերթի տոմսերի վաճառքը, եւ մենք արդեն ունենք վաճառված տոմսեր”,- ասել է Սերգեյ Պետրովը:

 

Մեդիամաքս-ին չի հաջողվել այս հարցով որեւէ մեկնաբանություն ստանալ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից: 

 

Ղրիմի՝ Ռուսաստանին միանալուց հետո սա Սիմֆերոպոլի օդանավակայանից արդեն երկրորդ միջազգային ուղղությամբ իրականացվող չվերթն է: Ավելի վաղ սկսվել էր օդային հաղորդակցությունը Սիմֆերոպոլի եւ Ստամբուլի միջեւ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին