Ջոն Փադըֆութը ներկայացրել է UWC Դիլիջան քոլեջում հայերենի դասավանդման ծրագրերը - Mediamax.am

6411 դիտում

Ջոն Փադըֆութը ներկայացրել է UWC Դիլիջան քոլեջում հայերենի դասավանդման ծրագրերը


Ջոն Փադըֆութը
Ջոն Փադըֆութը

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: UWC Դիլիջան քոլեջի տնօրեն Ջոն Փադըֆութն այսօր ասել է, որ արտասահմանից ժամանած ուսանողները արդեն իսկ որոշ չափով տիրապետում են հայերենին:

«Ոմանք արդեն հայերենին տիրապետում են այնքան, որ կարող են հանգիստ շփվել Դիլիջանի խանութներում գնումներ կատարելիս», - ասել է UWC Դիլիջան քոլեջի տնօրենը՝ հանդես գալով մամուլի ասուլիսում:

 

Ջոն Փադըֆութն ասել է, որ առայժմ նրանց հայերեն են սովորեցնում հայաստանցի ուսանողները, իսկ 2015 թվականի հունվարից հետաքրքրված արտասահմանցի ուսանողներին հայոց լեզվի եւ հայագիտական առարկաներ կդասավանդեն պրոֆեսիոնալ մանկավարժները:

 

«Մենք ակտիվորեն ներգրավված ենք սկսնակների համար հայերենի դասընթացը դպրոցի ակադեմիական թղթապանակում ավելացնելու աշխատանքներում եւ հույս ունենք, որ առաջիկա տարիներին հայերենը կդառնա Միջազգային Բակալավրիատ (IB) ծրագրի քննական առարկա», - ասել է Ջոն Փադըֆութը:

 

Անդրադառնալով հայոց լեզվի դասավանդմանը հայաստանցի ուսանողների համար, Ջոն Փադըֆութն ասել է.

 

«Հայ ուսանողներից ոմանք UWC Դիլիջան քոլեջ են ժամանում ավագ դպրոցն ավարտելուց հետո եւ մենք քննարկում ենք նրանց համար հայերենի «կատարելագործված» դասընթաց կազմակերպելու հարցերը: Ինչ վերաբերվում է հայաստանցի այն ուսանողներին, որոնք մեզ մոտ գալիս են 11-րդ դասարանն ավարտելուց հետո, ապա 2015թ. հունվարից մինչեւ դեկտեմբեր նրանց համար կներդրվեն հայոց լեզվի, գրականության, մշակույթի, պատմության եւ կրոնի դասեր եւ նրանց կրթությունը ամբողջությամբ կհամապատասխանի ազգային կրթական չափորոշիչներին»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին