Ռուբեն Վարդանյանը Հայաստանում գործում է «ներքեւից վերեւ» սկզբունքով - Mediamax.am

10453 դիտում

Ռուբեն Վարդանյանը Հայաստանում գործում է «ներքեւից վերեւ» սկզբունքով


Ռուբեն Վարդանյանը
Ռուբեն Վարդանյանը

Լուսանկարը` Troika Dialog


Երեւան: Մեդիամաքս: Գործարար եւ բարերար Ռուբեն Վարդանյանն ասել է, որ իր IDeA հիմնադրամը փորձում է Հայաստանի տնտեսական մոդելի վրա ազդել ոչ թե «վերեւից ներքեւ» այլ «ներքեւից վերեւ» սկզբունքով:

Այդ մասին Ռուբեն Վարդանյանը ասել է Slon.ru-ին տված հարցազրույցում:

 

«Կան երեք թեմաներ, որոնք ինձ հետաքրքրում են: Առաջինը կրթությունն է, երկրորդը կապված է բարեգործության ինդուստրիայի մասնագիտացման հետ: Ի վերջո, երրորդը. ինձ հետաքրքիր է Հայաստանի միջոցով՝ որպես փոքր երկիր, երեք միլիոն բնակչությամբ, փոքր տարածքով, ոչ մեծ ՀՆԱ-ով, տեսնել, թե ինչպես է կարելի տարբեր նախագծերի միջոցով ազդել տնտեսական մոդելի վրա ոչ թե վերեւից ներքեւ, այլ ներքեւից վերեւ: IDeA հիմնադրամը, որի համահիմնադիրն եմ ես, հենց այդպիսի նախագծեր է իրականացնում Հայաստանում: Շատ հետաքրքիր է հասկանալ՝ ինչպիսի զարգացում է կարող ապրել երկիրը կամ տարածաշրջանը, անկախ նրանից, թե ի՞նչ է տեղի ունենում քաղաքական հարթակում», - նշել է բարերարը:

 

Ռուբեն Վարդանյանը նաեւ կարծիք է հայտնել, թե այս տարի բացված UWC Dilijan քոլեջը Հայաստանի համար նոր չափանիշ կդառնա եւ իր ազդեցությունը կունենա երկրում գործող այլ 1200 դպրոցների վրա:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին