Օլանդը հաստատել է, որ ապրիլի 24-ին կլինի Երեւանում - Mediamax.am

3291 դիտում

Օլանդը հաստատել է, որ ապրիլի 24-ին կլինի Երեւանում


Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը

Լուսանկարը` REITERS


Երեւան: Մեդիամաքս: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հաստատել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը՝ ապրիլի 24-ին, կլինի Երեւանում:

Ինչպես հաղորդում է Nouvelles d'Armenie պարբերականը, Ֆրանսուա Օլանդն այս մասին հայտարարել է hունվարի 28-ին Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքի ընթացքում:

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ֆրանսուա Օլանդին, ինչպես նաեւ 100-ից ավելի պետությունների ղեկավարներին ապրիլի 24-ին հրավիրել էր Թուրքիա՝ մասնակցելու Չանաքալեի մարտի նվիրված միջոցառումներին:

 

Ֆրանսիայի առաջնորդն ընթրիքի ընթացքում դիմել է նաեւ Թուրքիային՝ ասելով. «Ժամանակն է կոտրել տաբուները, ինչը նոր մեկնարկ կհանդիսանա երկու երկրների համար»:

 

«Ճշմարտության բացահայտմանն ուղղված ջանքերը պետք է շարունակվեն, եւ ես համոզված եմ, որ այս տարի մենք ականատես կլինենք նոր ժեստերի եւ նոր քայլերի՝ [Ցեղասպանության] ճանաչման ճանապարհին»,- ասել է Ֆրանսուա Օլանդը:

 

Ընթրիքին մասնակցել է ավելի քան 450 մարդ: Ներկաների թվում է եղել նաեւ Շվեյցարիայում Հայաստանի դեսպան, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին