Պատրաստ է 100-րդ տարելիցի Համահայկական հռչակագիրը - Mediamax.am

2621 դիտում

Պատրաստ է 100-րդ տարելիցի Համահայկական հռչակագիրը


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստում այսօր ընդունման է դրվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Համահայկական հռչակագիրը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ հռչակագրի վրա աշխատել եւ իրենց հավանությունն են տվել ՀՀ պետական բոլոր մարմինները, Մայր Աթոռը, Սփյուռքի խոշորագույն կառույցները:

 

«Մեզ շատ էին մեղադրում այն բանում, թե ինքներս էլ չգիտենք՝ ի՞նչ ենք պահանջում աշխարհից եւ Թուրքիայից Հայոց ցեղասպանության հարցում: Արդյոք ակնկալո՞ւմ ենք քաղաքական ճանաչումներ տարբեր պետությունների կողմից: Ի՞նչ սպասելիքներ ունենք Թուրքիայից: Ի՞նչ է մեր ուզածը եւ մեր պայքարի հիմքը: Ո՞ւր ենք քայլում, եւ ո՞րն է մեր պատգամը ապագա սերունդներին:

 

Կարծում եմ, որ արդյունքում ստացվել է կուռ եւ համապարփակ մի տեքստ, որը կդառնա 100-րդ տարելիցի միջոցառումների գաղափարական հենքը, եւ մեր հետագա գործողությունների ուղեցույցը»,- ասել է Սերժ Սարգսյանը:

 

Հանձնաժողովում հաստատվելուց հետո հռչակագիրը կհրապարակվի 7 լեզուներով, նաեւ՝ արեւմտահայերեն: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին