«Մենք մեր պայքարի տերն ենք »,- ասել է Վիգեն Սարգսյանը - Mediamax.am

3761 դիտում

«Մենք մեր պայքարի տերն ենք »,- ասել է Վիգեն Սարգսյանը


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանն այսօր ասել է, որ Հայաստանը «ոչ նպատակահարմար է համարում ապրիլի 24-ին իր գործընկեր երկրների ներկայացուցիչների մասնակցությունը այլ միջոցառումների»:

«Մենք միշտ թերահավատորեն ենք նայում պատմությունը վերախմբագրելու փորձերին: Դրանք ոչ միայն սին են, այլեւ վտանգավոր: Անշուշտ, մենք մեր բոլոր գործընկերներին հուշելու ենք, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին, որեւէ այլ եւ այդ օրվան հատուկ հարմարեցված միջոցառումների,  տոնակատարությունների մասնակցելը համարում ենք ոչ նպատակահարմար»,- այսօր լրագրողներին ասել է Վիգեն Սարգսյանը:

 

Նա հավելել է, որ, եթե որոշակի շահեր եւ հետաքրքրություններ որոշ պետությունների ղեկավարների այդ օրը մղեն դեպի Թուրքիա (Թուրքիայի կառավարության կողմից ապրիլի 24-ին Գալիպոլիի հաղթանակին նվիրված տոնակատարության - Մեդիամաքս ), ապա «դա որեւէ կերպ չի ազդելու» Հայաստանում եւ աշխարհում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությունների վրա:

 

«Մենք ունենք մեր պայքարը, որի տերն ենք: Եթե մեր բարեկամներն այդ օրը գալիս են կանգնելու մեր կողքին, մենք դա բարձր ենք գնահատում: Եթե նախընտրում են այդ օրը լինել այլուր, անում ենք մեր եզրահանգումները»,- նկատել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը:

 

Խոսելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մասին՝ Վիգեն Սարգսյանն ասել է, որ հայ ժողովրդին ամենից շատ հետաքրքրում են այն ճանաչումները, որոնք պայմանավորված են գաղափարներով եւ սկզբունքներով, այլ ոչ թե քաղաքական շահերով եւ նկատառումներով:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին