ԱՄՆ Հարավային Դակոտա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը - Mediamax.am

6111 դիտում

ԱՄՆ Հարավային Դակոտա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը


Լուսանկարը` wikimedia.org


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ Հարավային Դակոտա նահանգի Ներկայացուցիչների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւ:

Ինչպես հաղորդում է Asbarez-ը, փետրվարի 26-ին բանաձեւն ընդունվել է ձայների 51 կողմ, 17 դեմ հարաբերակցությամբ: Այն ճանաչում եւ դատապարտում է հայերի, հույների եւ ասորիների ցեղասպանություն ժխտումը եւ խրախուսում է Հարավային Դակոտա նահանգի դպրոցներում Հայոց ցեղասպանության թեմայի դասավանդումը:   

 

«2015-ը Հարավային Դակոտայում հռչակելով որպես Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հիշատակման տարի՝ մենք կոչ ենք անում ԱՄՆ Կոնգրեսին եւ նախագահին պաշտոնապես եւ հետեւողականորեն ճանաչել  եւ հաստատել պատմական այն իրողությունը, համաձայն որի՝ Անատոլիայում՝ իրենց պատմական հայրենիքում բնակվող հայերի, հույների եւ մյուս քրիստոնյաների հանդեպ իրականացված վայրագությունները եղել են ցեղասպանություն: Մենք կոչ ենք անում աշխատել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հավասար, կայուն եւ երկարատեւ հարաբերությունների հաստատման ուղղությամբ»,- ասված է բանաձեւի տեքստում:

 

Այսպիսով, Հարավային Դակոտան ԱՄՆ 43-րդ նահանգն է, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին