Վերոնիկա Զոնաբենդ. Աշխարհը փոխում ենք կրթության միջոցով - Mediamax.am

exclusive
11696 դիտում

Վերոնիկա Զոնաբենդ. Աշխարհը փոխում ենք կրթության միջոցով


Վերոնիկա Զոնաբենդը
Վերոնիկա Զոնաբենդը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Վերոնիկա Զոնաբենդը
Վերոնիկա Զոնաբենդը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Վերոնիկա Զոնաբենդը
Վերոնիկա Զոնաբենդը

Լուսանկարը` Մեդիամաքս

Վերոնիկա Զոնաբենդը
Վերոնիկա Զոնաբենդը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Վերոնիկա Զոնաբենդը
Վերոնիկա Զոնաբենդը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Մարտի 5-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանում RVVZ եւ IDeA հիմնադրամների համահիմնադիր, UWC Դիլիջան քոլեջի կառավարման խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը հանդես եկավ դասախոսությամբ: 

 

Գործարար եւ բարերար Ռուբեն Վարդանյանի եւ Վերոնիկա Զոնաբենդի ընտանեկան RVVZ հիմնադրամը բազմաթիվ սոցիալական նախաձեռնություններ է իրականացնում Հայաստանում, Ռուսաստանում եւ Վրաստանում:

 

«RVVZ հիմնադրամի կրթական նախաձեռնությունները» դասախոսության ընթացքում Վերոնիկա Զոնաբենդը կանգ առավ Scholae Mundi հիմնադրամի կազմում հավաքված նախաձեռնությունների՝ UWC Dilijan քոլեջի, Սկոլկովո մոսկովյան կառավարման դպրոցի եւ մի քանի այլ կրթական ծրագրերի վրա:

 

Ներկայացնում ենք հատվածներ Վերոնիկա Զոնաբենդի «RVVZ հիմնադրամի կրթական նախաձեռնությունները» ելույթից:

 

Սոցիալական նախաձեռնությունների մասին

 

Մենք փորձում ենք ստեղծել միեւնույն գաղափարների շուրջ միավորված մարդկանց համայնք եւ իրականացնել նախագծեր, որոնք կարող են փոխել աշխարհը:  Մեր քայլերն ուղղված են սոցիալական նախաձեռնություններին: Մենք փորձում ենք աշխարհը փոխել մեկ այլ, տարբերվող մեխանիզմով՝ մարդկանց փոխկապվածության եւ փոխադարձ աջակցության միջոցով: Մենք պատասխանատու ենք նրա համար, թե ինչպիսի աշխարհ ենք թողնում մեր երեխաներին: Ուզում ենք, որ մեր երեխաներն ապրեն ավելի լավ աշխարհում:

 

2014 թվականին կրթական ծրագրերի շուրջ մեզ հաջողվել է միավորել մոտ 200 դոնորների տարբեր երկրներից, հավաքագրել մոտ 35 մլն դոլար, ինչպես նաեւ ստեղծել են նվիրատվությունների առցանց համակարգ:

 

Կրթության մասին

 

Ժամանակակից աշխարհում կրթության դերն օրըստօրե մեծանում է: Երբեմն չենք գիտակցում, որ մեկ ուրիշ ժամանակաշրջանում ենք ապրում: Ինդուստրիալ եւ պոստ-ինդուստրիալ հասարակություններից վաղուց անցում ենք կատարել դեպի տեղեկատվական հասարակություն, որտեղ գործում են նոր կանոններ եւ տեղի են ունենում արագընթաց փոփոխություններ:

Վերոնիկա Զոնաբենդը Վերոնիկա Զոնաբենդը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ամենակարեւոր մասնագիտությունները, որոնք հսկայական ազդեցություն են ունենում մարդու կյանքի վրա, երկուսն են՝ բժշկի եւ ուսուցչի մասնագիտությունները: Առաջինը բուժում է մարմինը, երկրորդը՝ հոգին:  Սակայն կրթական ոլորտն ամենապահպանողականներից է՝ այն 18-րդ դարից սկսած մեծ փոփոխությունների չի ենթարկվել: Կարծում եմ՝ եկել է ժամանակը:

 

Կրթությունը հսկայական ներուժ ունի: Մարդկանց  թվաքանակի աճին զուգընթաց սոցիալական տարբեր շերտերից ավելի ու ավելի շատ մարդիկ գիտակցում են կրթության կարեւորությունը: Ինչպես ժամանակին ասել է Նելսոն Մանդելան,

«կրթությունն ամենաուժեղ զենքն է, որի միջոցով կարելի է փոխել աշխարհը»:

 

Մենք համոզված ենք, որ 21-րդ դարում կրթությունը դա երկխոսություն է ուսուցչի եւ աշակերտի միջեւ: Այսօր կրթությունը չի սահմանափակվում ուսուցչի կարգադրություններով, ինչպես նախկինում էր, երբ ուսուցչի հիմնական դերը տեղեկատվության փոխանցումն էր: Այսօր այն ավելի շատ հիմնված է ոգեշնչելու, լսելու կարողության, շփումների միջոցով նոր գաղափարներ ստեղծելու վրա: 

ԴՈՍՅԵ
դոսյե
ԴՈՍՅԵ

Մենք կարծում ենք, որ կրթական համակարգի ավանդական մոդելն այլեւս իրեն չի արդարացնում մի քանի պատճառներով՝ գլոբալիզացվող աշխարհը  եւ տեխնոլոգիաները ծայրահեղ արագ են փոփոխվում, կրթական համակարգը հնացել է, ակադեմիական եւ տեսական գիտելիքներն առանձնացել են իրական կյանքից:

 

Ցանկանում եմ մեջբերել Saatchi & Saatchi ընկերության հիմնադիր Քեվին Ռոբերթսի այս մտքերը.

 

«Այսօր զարգացումը գալիս է խենթերից, քանի որ նրանք ունեն գաղափարներ եւ դրանց միջոցով աշխարհը տեսնելու ունակություն: Նրանք չեն վախենում ձախողումից: Միակ բանը, որ մեզ հետ է պահում մեր հավատքի, ինքնավստահության եւ երեւակայության պակասն է:

 

Բանական մտածողությունը հանգեցնում է եզրակացությունների, իսկ հուզական մտածողությունը՝ գործողությունների»:

 

Ստեղծարարությունը՝ որպես ժամանակակից կրթության ամենապահանջված հատկություն

 

Ապագա աշխարհում ամենապահանջված հատկությունն է լինելու ստեղծագործ լինելը: Հետազոտությունների համաձայն գոյություն ունեցող կրթական համակարգը չի նպաստում ստեղծարարությանը. ստեղծարար է մանուկների 90%-ը, մինչեւ 13 տարեկան ստեղծարությունը նվազում է մինչեւ 50%, իսկ 20-ից  բարձր տարիքում այն նվազում է մինչեւ 5-10%:

 

Բնական է արդյո՞ք, որ մարդիկ տարիքի հետ կորցնում են ստեղծարար լինելու հատկությունը, թե՞ կրթական համակարգն է «սպանում» այդ հատկությունը: Առնվազն կարող ենք եզրակացնել, որ ներկայիս կրթական համակարգը չի խթանում ստեղծարարությունը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Որպես կրթական հիմնադրամ՝ մենք փորձում ենք գտնել տաղանդավոր երիտասարդների զարգացմանը նպաստող նոր մոդելներ միջազգային համատեքստում: Փորձում ենք նոր իրականությանը համապատասխանող ուղիներ գտնել. փոխակերպվող իրականության մեջ բազմաթիվ մարտահրավերներ ունենք: Մեզ համար մարտահրավեր է նոր գաղափարների իրականացումը, նոր դերին համապատասխանող ուսուցիչներ գտնելը, որոնք կհասկանան նոր առաջադրանքերը եւ կշահագրգռեն սովորողներին: Մարտահրավեր է նաեւ ուսանողների ճիշտ ընտրություն կատարելը:

 

UWC Dilijan քոլեջի օրինակը

 

UWC Dilijan քոլեջի ստեղծման համար 10 տարի առաջ մեզ ոգեշնչել են մեր երեխաները, երբ մենք լավ դպրոց էինք փնտրում նրանց որակյալ կրթությունն ապահովելու համար: Սկզբնապես ենթադրվում էր, որ Դիլիջանում ամառային ճամբար ենք ստեղծելու, որտեղ աշխարհի տարբեր կետերում ապրող հայ երիտասարդները կանցկացնեն ամառային արձակուդները եւ կծանոթանան  հայկական մշակույթին: Այս միտքն աստիճանաբար վերածվեծ Դիլիջանում միջազգային դպրոց հիմնելու գաղափարի:

 

Մեզ հաջողվեց  նոր կրթական ինստիտուտ ներդնել գոյություն ունեցող համակարգում, եւ մենք պատրաստվում ենք հոյակապ արդյունք ստանալ ու փոփոխել համակարգը ներսից:

 

Մենք ուզում ենք փոփոխել նաեւ ուսուցչի մասնագիտության ընկալումը եւ կարծում ենք, որ ուսուցչի հաջողակ կարիերան կգայթակղի երիտասարդներին ընտրել այս մասնագիտությունը:

 

Եթե հանճարեղ գաղափար ունես, որին խորապես հավատում ես եւ դրա զարգացման համար քրտնաջան աշխատում ես, ապա կարող ես ներգրավել նվիրված մարդկանց, որոնք կհավատան քո երազանքին, կոգեշնչվեն եւ կօգնեն դրա իրականացման գործում: Դրանից աշխարհն ավելի լավը կդառնա:

 

Ցանկացած մարդ իրոք կարող է երջանիկ լինել կյանքում, եթե ունի գործ, սիրում է ինչ-որ մեկին եւ չի կորցնում հույսը:

 

Մարիամ Մանոյան

Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին