Ապրիլի 24-ին ընդառաջ թուրքական կողմի սադրանքները կանխվելու են - Mediamax.am

3722 դիտում

Ապրիլի 24-ին ընդառաջ թուրքական կողմի սադրանքները կանխվելու են


Հայաստանում ՌԴ ԴԱԾ-ի Սահմանապահ վարչության պետ Վյաչեսլավ Բիրյուկովը
Հայաստանում ՌԴ ԴԱԾ-ի Սահմանապահ վարչության պետ Վյաչեսլավ Բիրյուկովը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում ՌԴ ԴԱԾ-ի Սահմանապահ վարչության պետ Վյաչեսլավ Բիրյուկովն այսօր ասել է, որ ապրիլի 24-ին ընդառաջ հայ-թուրքական սահմանին սադրանքները կանխվելու են:

Այսօրվա մամուլի ասուլիսում նա շեշտել է, որ ԴԱԾ-ի Սահմանապահ վարչությունն ակտիվ մասնակցելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:

 

«Առաջին հերթին, դա վերաբերվում է հայ-թուրքական սահմանին սադրանքների կանխարգելմանը: Մեր աշխատակիցները պատրաստ են դրան: Մենք նաեւ աշխատանքներ ենք տանում թուրքական կողմի հետ, որպեսզի իրենք բացառեն սադրանքները իրենց կողմից: Աշխատանքներ ենք տանում նաեւ Հայաստանի սահմանամերձ շրջանների բնակչության հետ: Սա քաղաքական հարց է, իսկ մեր խնդիրը սահմանների պաշտպանությունն է, ինչը եւ մենք անում ենք», - ասել է Վյաչեսլավ Բիրյուկովը:

 

Նրա փոխանցմամբ, Թուրքիայի կողմից պարբերաբար տեղի են ունենում փոքր խախտումներ՝ հիմնականում գետային հատվածների ծանծաղացումների ժամանակ:

 

Նա նաեւ տեղեկացրել է, որ նախորդ տարի սահմանապահները ձերբակալել են պետական սահմանի 60-ից ավելի եւ սահմանային ռեժիմի` 20-ից ավելի օրինախախտ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին