Տիգրան Համասյանը համերգ է տվել UWC Դիլիջան քոլեջում - Mediamax.am

3084 դիտում

Տիգրան Համասյանը համերգ է տվել UWC Դիլիջան քոլեջում


Լուսանկարը` IDeA


Երեւան: Մեդիամաքս: UWC Դիլիջան քոլեջը մարտի 28-ին հյուրընկալել էր հայտնի ջազ-երաժիշտ եւ դաշնակահար Տիգրան Համասյանին:

Տիգրան Համասյանը UWC Դիլիջան քոլեջում հանդես եկավ ինքնատիպ համերգային ծրագրով:

 

Սա արդեն երկրորդ համերգն էր, որը ս.թ. մարտին կազմակերպվել էր «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի եւ UWC Դիլիջան քոլեջի կողմից՝  նպատակ ունենալով  նպաստել քաղաքի մշակութային կյանքի աշխուժացմանը, ինչպես նաեւ քոլեջի ուսանողներին եւ քաղաքի ակտիվ երիտասարդությանը հնարավորություն ընձեռել վայելելու հայտնի երաժիշտ-կատարողների եւ խմբերի ելույթները:

 

«Առաջինը հանդես եկավ «Մեծ Բազար»  երաժշտական խումբը, եւ մենք ուրախ ենք, որ այս շարքի համերգները ոգեւորությամբ են ընդունվում թե քոլեջի սաների, թե քաղաքի երիտասարդ բնակիչների կողմից: Նման միջոցառումների կազմակերպումը մի կողմից քոլեջի ուսանողներին հնարավորություն է տալիս ծանոթանալ  հայկական ժամանակակից մշակույթին, մյուս կողմից՝ քաղաքի երիտասարդությունը կարողանում է վայելել հայտնի երաժիշտների կատարումները: Կարծում ենք, Դիլիջանը, որտեղ IDeA հիմնադրամը խոշոր ծրագրեր է իրականացնում, ունի ներուժ դառնալու նաեւ մշակութային միջոցառումների անցկացման վայր»,- ասել է IDeA հիմնադրամի տնօրենի տեղակալ Սերգեյ Թանթուշյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին