Հրապարակվել է Հայոց ցեղասպանության հատուցման մասին զեկույցը - Mediamax.am

3100 դիտում

Հրապարակվել է Հայոց ցեղասպանության հատուցման մասին զեկույցը


Լուսանկարը` http://www.armeniangenocidereparations.info


Երեւան: Մեդիամաքս: Հայոց ցեղասպանության հատուցումերի ուսումնասիրման խումբը հրապարակել է «Արդարացի լուծում. Հատուցումներ Հայոց ցեղասպանության դիմաց» վերջնական զեկույցը:

 

Զեկույցը Հայոց ցեղասպանության հատուցման իրավական, պատմական, քաղաքական ասպեկտների ամբողջական վերլուծություն է, որը ներառում է Ցեղասպանության հետեւանքների եւ հասցված վնասի նկարագրություն եւ հատուցման գործընթացի մեկնարկի փաթեթ:

 

Հայոց ցեղասպանության հատուցումերի ուսումնասիրման խումբը ձեւավորվել է 2007թ.: Խմբի նախագահն է Վորչեսթեր համալսարանի (Worcester State University) պրոֆեսոր Հենրի Թերիոն, անդամները՝ միջազգային իրավունքի եւ մարդու իրավունքների ոլորտում հայտնի փորձագետ Ալֆրեդ դե Զայան, երակարատեւ եւ անցումային արդարադատության ուսումնասիրության հարցերով միջազգային փորձագետ Ջերմեյն Օ. Մաքքալփին եւ «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

 

Զեկույցը թույլ է տալիս սկսել Հայոց ցեղասպանության հետեւանքների վերացման եւ փոխհատուցման լայնամասշտաբ գործընթաց: Այն հրապարակվել է «Հայ Դատ» հիմադրամի միջոցներով:

 

Զեկույցի նախնական տարբերակի վերաբերյալ իր մեկնաբանությունն է տրամադրել նաեւ 2004-2006 թթ. Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը զբաղեցրած Ջոն Էվանսը, որը 2005թ. փետրվարին, Բերքլիի համալսարանում ելույթ ունենալով հայ համայնքի ներկայացուցիչների առջեւ, 1915թ. իրադարձությունները «ցեղասպանություն» էր անվանել: 

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին