Ոմանց համար կարծես Մյունհաուզենը լինեմ, կատակել է Ռ.Վարդանյանը - Mediamax.am

exclusive
9190 դիտում

Ոմանց համար կարծես Մյունհաուզենը լինեմ, կատակել է Ռ.Վարդանյանը


Լուսանկարը` IDeA


Երեւան: Մեդիամաքս: Գործարար եւ բարերար Ռուբեն Վարդանյանը խոստովանել է, որ Հայաստանում մարդկանց երբեմն բավական ժամանակ է հարկավոր իր ծրագրերի էությունը ընկալելու համար:

«Նրանք ինձ լավ են վերաբերվում, բայց երբեմն կարծես Մյունհաուզենը լինեմ նրանց համար: Հայերը շատ իրատես մարդիկ են. երկար ժամանակ փորձում էին հասկանալ, թե ինչի համար եմ Տաթեւում ճոպանուղի կառուցում, իսկ Դիլիջանում՝ միջազգային դպրոց»,- ասել է նա:

 

Ռուբեն Վարդանյանն այդ մասին ասել է՝ ապրիլի 19-ին տեսակամուրջի միջոցով շփվելով «100 կյանք» նախաձեռնության հրավերով Հայաստան այցելած ռուսաստանցի բլոգերների եւ նրանց հայաստանցի գործընկերների հետ: Երեւանից բացի նրանք եղել են Տաթեւում, Գորիսում, Սեւանում, Դիլիջանում:

 

Տեսակամուրջի ընթացքում ռուսաստանցի բլոգերներն ասացին, որ այնքան տպավորված են Հայաստանով, որ չեն ուզում հեռանալ: Ռուբեն Վարդանյանն էլ կատակեց, որ կարող է նրանց աշխատանքով ապահովել, քանի որ Հայաստանում շատ անելիքներ կան:

 

Նա խոստացավ, որ բոլորին շուտով կհրավիրի Արցախ, որտեղ էկոգյուղ է ստեղծվելու: «Միայն թե այնտեղ Wi-Fi կապ չի լինելու, մեկուսանալու եք բնության հետ»,- ծիծաղելով ավելացրեց նա:

 

Ռուբեն Վարդանյանը բլոգոսֆերայի ներկայացուցիչներին պատմեց IDeA հիմնադրամի ծրագրերի մասին՝ Տաթեւում, Դիլիջանում, Արցախում եւ Գյումրիում:

 

«Մեր բոլոր ծրագրերի նպատակն այն է, որ Հայաստանը հայտնվի աշխարհի քարտեզի վրա եւ հետաքրքիր դառնա թե՛ հայաստանցիների, թե՛ սփյուռքահայերի, եւ թե՛ օտարերկրացիների համար: Ամենադժվարը մարդկանց համոզելն է, որ նման ծրագրերը կարող են խթանի դեր խաղալ եւ իրապես փոխել իրավիճակը երկրում»,-ասաց նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին