Մատենադարանում շարունակվում է 14-րդ դարի Նարեկի վերականգնումը - Mediamax.am

7785 դիտում

Մատենադարանում շարունակվում է 14-րդ դարի Նարեկի վերականգնումը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Beeline-ը եւ Մատենադարանը սկսել են համագործակցություն, որի շրջանակում Beeline-ի աջակցությամբ վերականգնվում եւ թվայնացվում են ձեռագրերը:

 

«Գրավոր ժառանգության պահպանումն այսօր անհնար է պատկերացնել առանց թվային տեխնոլոգիաների կիրառման եւ թվային ռեսուրսների ստեղծման: Երկրի գիտական մտքի զարգացման, պատմամշակութային ժառանգության պահպանման ու սերունդներին փոխանցման գործում անփոխարինելի է Մատենադարանի դերն ու նշանակությունը»,- ծրագրի ներկայացման ժամանակ ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

 

Ձեռագրերի վերականգնման ու թվայնացման աշխատանքների արդյունքում դրանց թվային տարբերակները կտեղադրվեն Մատենադարանի պաշտոնական կայքում եւ ընթերցասրահի ներքին ցանցում:

 

«Անչափ ուրախ ենք, որ Մատենադարանի բարեգործների ցանկում հայտնվեց նաեւ Beeline ընկերությունը: Այս համագործակցությունն ուղղվում է մեծադիր ձեռագրերի վերականգնմանը: Արդեն իսկ վերականգնվել եւ թվայնացվել են տասնյակ ձեռագրերեր»,- այսօր ասել է Մատենադարանի տնօրենի խորհրդական Արա Խզմալյանը:

 

Մատենադարանի հին ձեռագրերի վերականգնման բաժնում Անդրեյ Պյատախինն անձամբ է ծանոթացել մեծադիր ձեռագրերի վերականգնման աշխատանքներին:

 

Բաժնի ղեկավար Գայանե Էլիազյանի փոխանցմամբ, ներկայումս 10 մեծադիր ձեռագիր նախապատրաստվում են վերականգման աշխատանքներին, կատարվում է թղթի եւ թանաքի ամրացում:

 

«Մինչ այս  ռեստավրացիա չէինք անում, քանի որ չունեինք դրա համար անհրաժեշտ ճապոնական թուղթը: ԱրմենՏել ընկերության աջակցությամբ մենք հնարավորություն ունենք վերականգնել 10 մեծադիր ձեռագիր, որոնց համար անհրաժեշտ բարձրակարգ թուղթն արդեն մեզ մոտ է»,- Մեդիամաքսին ասել է Գայանե Էլիազյանը եւ նշել, որ մեծադիր ձեռագրերը բաղկացած են նվազագույնը 1000 էջից:

 

«Վերջերս ավարտեցինք մի մեծադիր ձեռագրի վերականգնման աշխատանք, որը բաղկացած էր 1500 էջից եւ կշռում էր 17 կգ», - ասել է նա:

 

Մեր զրուցակիցը նշել է, որ ձեռագրերի վերականգնումն իրականացվում է միայն բնական նյութերով: Անգամ սոսինձը տեղում է պատրաստվում՝ բրնձի կամ ցորենի ալյուրից:

 

Հին ձեռագրերի վերականգնման բաժնի ղեկավարը ցույց է տվել 14-րդ դարի Նարեկը, որը մոտ երկու տարի առաջ գնել եւ Մատենադարանին էր նվիրել գործարար եւ բարերար Արթուր Ջանիբեկյանը: Գայանե Էլիազյանը նշել է, որ այդ նմուշը  վերականգնման ամենաբարդ աշխատանք պահանջող ձեռագրերից է, որի համար աշխատանքները մեկ տարի է՝ սկսել են եւ դեռ երկու տարի կշարունակեն:

 

Հին ձեռագրերի վերականգնման բաժնում Beeline-ի աջակցությամբ իրականացվող ծրագրի թիմում ընդգրկված է 10 աշխատող, որոնք, բաժնի ղեկավարի փոխանցմամբ, աշխատում են արտահերթ գրաֆիկով:

 

Ներկաների ուշադրությունն այս բաժնում գրավում են գերմանացիներ Ռոբերտ Շիլեն եւ Մարգարետ Յաշկեն, ովքեր շուրջ 15 տարի, սեփական կամքով եւ միջոցներով, Մատենադարանի արծաթե կազմերի վերականգնմամբ ու վերանորոգմամբ են զբաղվում: 

 

Վերականգնումից հետո ձեռագրերն անցնում են թվայնացման սրահ: Թվայնացումը կատարվում է լայնաֆորմատ սքանավորման եւ ֆոտոխցիկի միջոցով:

 

Մատենադարանի տնօրենի խորհրդական Գուրգեն Գասպարյանի փոխանցմամբ, սքանավորմանը հաջորդում է ինդեքսավորումը.

 

«Թվայնացված յուրաքանչյուր միավոր ինդեքսավորվում եւ տեղավորվում է համապատասխան կատալոգում: Ընթերցասրահի այցելուներին տրամադրվում է ձեռագրի թվայնացված տարբերակը՝ այս կերպ ձեռագրի հետ շփումը հասցնելով զրոյականի եւ երկարացնելով դրա կյանքը»,- ասում է Գուրգեն Գասպարյանը:

 

Սիրանուշ Եղիազարյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին