Վարդան Օսկանյանը հերքել է Հայաստանը լքելու լուրերը - Mediamax.am

6800 դիտում

Վարդան Օսկանյանը հերքել է Հայաստանը լքելու լուրերը


ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանը
ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանը

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանը հերքել է Հայաստանը լքելու մասին լուրերը:

«Վերջին ժամանակներս որոշ լրատվամիջոցներ լուրեր են տարածում՝ անանուն աղբյուրներին հղում անելով, թե փետրվարյան իրադարձություններից հետո իբր լքել եմ Հայաստանը:

 

Մի փոքր վերափոխելով հայտնի գրողի խոսքերը՝ նշեմ, որ իմ՝ Հայաստանը լքելու մասին լուրերը խիստ չափազանցված են։ Նման բան չկա եւ նման մտադրություն չունեմ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Վարդան Օսկանյանը:

 

Նա նշել է, որ իր մտադրությունը նույնն է՝ «Հայաստանում ձեւավորել հանրային մանդատ ունեցող եւ արդյունավետ գործող իշխանություն, վերացնել քաղաքական մենաշնորհը, ստեղծել քաղաքական հակակշիռների իրական մեխանիզմ եւ իրականացնել բարեփոխումներ»։

 

«Ես շարունակում եմ համոզված լինել, որ միայն քաղաքական առողջ ինստիտուտների միջոցով հնարավոր կլինի լուծել մեր երկրի առաջ ծառացած խնդիրները՝ անվտանգության, սոցիալական, տնտեսական եւ այլն:

 

Ինչ վերաբերում է իմ հետագա գործունեությանը, ապա պետք է ասեմ, որ հիմա վերագնահատումների ու մտորումների շրջան է ինձ համար։ Պետք է հետեւություններ անել տեղի ունեցածից ու որոշել, թե ինչ պետք է արվի»,- գրել է ՀՀ նախկին արտգործնախարարը:

 

Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 5-ին Վարդան Օսկանյանը դադարեցրել էր անդամակցությունւը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ դա բացատրելով  ԲՀԿ-ի անհաջողության մեջ պատասխանատվության իր բաժնով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին