Հայերը «ընդդիմացան կորպորատիվ մենեջերների լկտիությանը» - Mediamax.am

6394 դիտում

Հայերը «ընդդիմացան կորպորատիվ մենեջերների լկտիությանը»


Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանցի լրագրող Մաքսիմ Շեւչենկոն կարծում է, որ «Երեւանում փողոց դուրս եկած մարդիկ դիմադրություն ցուցաբերեցին կորպորատիվ մենեջերների լկտիությանն ու սանձարձակությանը»:

Այդ մասին նա ասել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում:

 

«Մենաշնորհների ու կորպորացիաների իմպերիալիստական իշխանությունը հետսովետական տարածքում, ինչպես նաեւ Ռուսաստանի ներսում, սոցիալական դիմադրություն է պահանջում: Ես կարծում եմ, որ հայ ժողովուրդը՝ նրանք, ովքեր դուրս են եկել Երեւանի փողոցներ, դիմադրություն ցուցաբերեցին կորպորատիվ մենեջերների լկտիությանն ու սանձարձակությանը, որոնք ուռճացրել էին էներգիայի գները մի երկրում, որն ավելի շատ էլեկտրաէներգիա է արտադրում, քան կարող է սպառել: Եվ այդ պայմաններում հայ ժողովուրդը պետք է վճարի Ինտեր ՌԱՕ-ի մենեջերների գերշահույթները: Ո՞վ է այդ մենեջերներին նման լիազորություններ տվել: Ո՞վ է ընդհանրապես ձեւավորել այդ մարդկանց խումբը, որոնք իրենց աստվածներ են համարում եւ կարծում են, որ մենք, ներքեւում ապրողներս, ընդամենը մրջյուններ ենք», - հայտարարել է Մաքսիմ Շեւչենկոն:

 

«Հասկանալի է, որ Ռուսաստանը չի զիջի իրեն պատկանող Էներգառեսուրսների վերահսկողությունը, բայց ինձ թվում է, որ Ռուսաստանը պետք է գործի հետսովետական պետությունների շահերին համապատասխան: Հատկապես, երբ խոսքն եղբայրական ազգերի մասին է: Այլ ոչ թե հանդես գա որպես մի նեոգաղութային հրեշ, որը գերշահույթներ է ստանում հետսովետական տարածքից, ելնելով խոշոր ընկերությունների շահերից», - ասել է լրագրողը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին