Պայքարը շարունակվում է, հայտնել են ցուցարարները - Mediamax.am

3684 դիտում

Պայքարը շարունակվում է, հայտնել են ցուցարարները


Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող քաղաքացիները հայտարարել են, որ իրենց պահանջները չեն բավարվել առ այսօր, եւ հետեւաբար՝ պայքարը շարունակվում է։

Այս մասին ասված է նրանց հաղորդագրությունում, որը տարածել է Դավիթ Սանասարյանը: Հաղորդագրությունը ստորագրված է այսպես՝ «Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող քաղաքացիներ»:

 

«Հովիկ Աբրահամյանը նշել է, որ դեռ անհայտ է, թե թանկացվելիք 6.93 դրամը ինչ միջոցներով է փոխհատուցվելու, սակայն ակնարկել է արտաբյուջետային աղբյուրների մասին։ Հիշեցնում ենք, որ շարժումը սկզբունքորեն դեմ է սակագնի բարձրացմանը, հետեւաբար չի ընդունելու սակագինը թանկացնելու եւ ցանկացած միջոցներով փոխհատուցելու որոշումը»,- նշել են քաղաքացիները:

 

«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ում աուդիտ անցկացնելու վերաբերյալ հայտարարությանը շարժումը պատասխանել է, որ «վստահության բացակայության պայմաններում այդ թեման հետզհետե վերածվում է կեղծիքները կոծկելու, քան դրանք բացահայտելու միջոցի»:

 

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող քաղաքացիները հիշեցրել են իրենց հիմնական պահանջները, այն է՝

 

1.      Չեղարկել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հակասոցիալական որոշումը:

 

2.      Պատժել խաղաղ հանրահավաքի մասնակիցների եւ լրագրողների նկատմամբ բռնություն կիրառած ոստիկաններին եւ դադարեցնել քրեական հետապնդումն ընթացող խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ:

 

3.      Վերանայել սակագինը՝  նվազեցման միտումով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին