Բաղրամյան պողոտան վերաբացվեց - Mediamax.am

6135 դիտում

Բաղրամյան պողոտան վերաբացվեց


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Ոստիկանությունն այսօր՝ ժամը 12:30-ից սկսած, Բաղրամյան պողոտայի երթեւեկելի հատվածից հեռացրել է աղբամաններից կազմված բարիկադները:

Ցուցարարները փորձել են կենդանի պատ կազմել՝ թույլ չտալու պողոտայի բացումը: Ոստիկանները ցուցարարներին տեղափոխել են պողոտայի ոչ երթեւեկելի հատվածներ, կան բերման ենթարկվածներ:

 

Ոստիկանությունը նախապես հայտարարել էր, որ եթե ցուցարարները մինչեւ ժամը 12:30-ը ինքնակամ չբացեն Բաղրամյան պողոտային երթեւեկելի հատվածը, ապա դա կիրականացնեն իրավապահ ուժերը՝ իրենց վերապահված լիազորությունների գործադրման միջոցով:

 

Ոստիկանության հայտարարությունից հետո ցուցարարները մի քանի ժամ էին պահանջել՝ իրենց հետագա անելիքները որոշելու համար, սակայն ոստիկանությունը հրաժարվել էր այդ ժամանակը տրամադրելուց:

 

Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարել էր, որ ոստիկանությունը չի խոչընդոտի ցուցարաների հավաքը, եթե այն տեղափոխվի Ազատության հրապարակ կամ Բաղրամյան պողոտայի ոչ երթեւեկելի հատված:

 

«Հատուկ միջոցներ կամ այլ ուժ ոստիկանությունը չի գործադրելու, անգամ մահակներ չկան ոստիկանների մոտ»,- նշել էր Երեւանի փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին