Էջմիածինը նշում է իր հիմնադրման 2700-ամյակը - Mediamax.am

4961 դիտում

Էջմիածինը նշում է իր հիմնադրման 2700-ամյակը


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Էջմիածնի 2700-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումներին:

Ինչպես հաղորդում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, Սերժ Սարգսյանն այցելել է Ս. Հռիփսիմե եկեղեցու հարեւանությամբ գտնվող Վազգեն Սարգսյանի անվան հրապարակ, որտեղ ներկա է գտնվել Վ.Սարգսյանի հուշարձանի բացման արարողությանը:

 

Նախագահն այնուհետեւ այցելել է քաղաքի սպորտային համալիրի շինհրապարակ, մասնակցել համալիրի հիմնարկեքի արարողությանը, որից հետո ծանոթացել է մարզադպրոցի կառուցման եւ տարածքի բարեկարգման նախագծերին:

 

Էջմիածնի 2700-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Սերժ Սարգսյանն այցելել է նաեւ քաղաքի նոր վերանորոգված Ե. Թադեւոսյանի անվան գեղարվեստի դպրոց, ծանոթացել իրականացված աշխատանքներին եւ դրա արդյունքում 300 աշակերտի համար ստեղծված պայմաններին:

 

Նախագահն այնուհետեւ հարգանքի տուրք է մատուցել արցախյան ազատամարտի հերոսների հիշատակին: Ավելի ուշ մասնակցել է Էջմիածնի 2700-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին