Շվեդական Sensis Traffic AB-ն շահագործելու է Հայաստանի երթեւեկության վերահսկողության համակարգը - Mediamax.am

3235 դիտում

Շվեդական Sensis Traffic AB-ն շահագործելու է Հայաստանի երթեւեկության վերահսկողության համակարգը


Լուսանկարը` http://www.armenialiberty.org


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում կիրառվելու է տրանսպորտի երթեւեկության միասնական համակարգ, որի շրջանակներում Երեւանի 10 խաչմերուկներում մինչեւ 2011-ի վերջ կտեղադրվեն տեսախցիկներ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, այսօր այս մասին ասել է Հայաստանի Ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը: Այս տարի շահագործման կհանձնվի նաեւ Խախտումների գրանցման կենտրոնը, տարածաշրջանային նշանակության որոշ ճանապարհներին կտեղադրվեն ռադարներ ավտոտրանսպորտի արագության ավտոմատ չափման համար:

 

Ծրագրի իրականացման համար հայտարարվել է մրցույթ, որի հաղթող է ճանաչվել  շվեդական Sensis Traffic AB ընկերությունը: Sensis Traffic AB-ի եւ ՀՀ Ոստիկանության միջեւ ստորագրված պայմանագրի համաձայն, ընկերությունը 25 տարվա ընթացքում շահագործելու է տրանսպորտի երթեւեկության վերահսկողության միասնական համակարգը:

 

Ծրագրի արժեքը կազմում է 9,8 մլն եվրո:

 

Մեր ընտրանին