Վակարչուկ. Հայրենիքը կերտում են, ոչ թե ժառանգում - Mediamax.am

8709 դիտում

Վակարչուկ. Հայրենիքը կերտում են, ոչ թե ժառանգում


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


2016 թվականի հունիսի 1-ին ուկրաինական «Օկեան Էլզի» ռոք-խումբը ելույթ էր ունեցել Երեւանում: Մինչ համերգի մեկնարկը խմբի առաջատար Սվյատոսլավ Վակարչուկը հանդիպել էր լրագրողների եւ երկրպագուների հետ: Ներկայացնում ենք այդ հանդիպմանը հնչած մտքերից մի քանիսը:

 

Իր մասին

 

Երբ 13 տարեկան էի, սիրահարվեցի The Beatles խմբին եւ ցանկացա նման մի բան անել: Դրա համար էլ ռոք երաժշտությունն ընտրեցի:

 

Եթե ֆիզիկայի ֆակուլտետի փոխարեն կոնսերվատորիա ընդունվեի, կարծում եմ, կոմպոզիտոր կդառնայի:

Լուսանկարը` Մեդիամաքս

Երբ ինչ-որ բանի մասին անդադար երազում ես, դա խթանում է նման անվանումների առաջացումը, օրինակ՝ «Օվկիանոս»: Եթե օվկիանոսի մոտ ապրեի, երեւի թե մեր խումբն այլ կերպ կկոչվեր:

 

Շարֆերը, որ բարձրախոսի ձողին եմ ամրացնում, ինձ համար հարմարավետություն են խորհրդանշում: Կենդանակերպի նշանով ցուլ եմ, շուրջս միշտ հարմարավետություն եմ ստեղծում: Երբ բեմ եմ դուրս գալիս ու տեսնում կախված շարֆը, միանգամից հանգստանում եմ, գիտակցում՝ սա իմ բեմն է, իմ բարձրախոսը, այդ ամենը իմն է:

 

Հայրենիքի մասին

 

Դուք՝ հայերդ, բոլորից էլ լավ գիտեք, որ մեր օրերում մարդ ցանկացած պահին կարող է մեկնել երկրից ու ասել.

 

«Հոգով հայ եմ մնում, բայց ինձ ավելի հարմար է Լոս Անջելեսում ապրել: Տարին մեկ անգամ Էջմիածին կգամ, մոմ կվառեմ, կհիշեմ ով եմ, ու նորից կհեռանամ»:

 

Իսկ սահմանադրական հայրենասիրությունն այլ բան է ենթադրում՝ ես սիրում եմ իմ երկիրը, ոչ թե նրա համար, որ այստեղ եմ ծնվել ու արմատներս էլ այստեղ են, այլ որովհետեւ ես ու երեխաներս այստեղ ենք ապրելու: Այստեղ ապրելու եմ, որովհետեւ ընկերներիս հետ միասին կառուցելու ենք մեր երկիրն ու այնպես ենք անելու, որ իմ ու երեխաներիս կյանքն այստեղ այնքան հարմարավետ լինի, որ կարիք չլինի համեմատել այլ երկրների հետ:

 

Վստահեցնում եմ, որ նման ներքին համոզմունք ունենալով, մարդն ավելի մեծ եռանդով կպաշտպանի իր երկիրը, հարկ եղած դեպքում՝ նույնիսկ զենքով: Մարդու էությունն այդպիսին է՝ դուք ավելի մեծ ցանկությամբ ենք պաշտպանում ձեր ստեղծածը, քան ժառանգածը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայաստանի մասին

 

Յուրաքանչյուր ազգ սեփական պատմությունը խորհրդանշող երգեր ունի: Պատմությունով շատ եմ հետաքրքրվում, ուսումնասիրել եմ նաեւ Հայաստանի պատմությունը, շատ լավ գիտեմ «Դլե Յաման» երգը: Շատ եմ հավանում, ինչպես է Ջիվան պապիկն այն դուդուկով կատարում:

 

Շատ հայ ընկերներ ունեմ: Օրինակ՝ ընկերներիցս մեկը հայտնի ուկրաինացի ռեժիսոր, ծագումով հայ Ռոման Բալայանն է: Նա Երեւանում պարտադիր այցելության համար վայրերի ցանկ է գրել մեզ համար: Որոշ մասը հասցրել ենք իրականացնել, մյուս մասի համար ժամանակ չունենք:

 

Երբ ինձ հարցրին, թե Հայաստանում ինչ ենք ցանկանում անել, միանգամից ասացի, որ ցանկանում ենք Էջմիածինն ու հինավուրց տաճարները տեսնել: Կարեւոր է տեսնել այն երկրի մշակույթը, որտեղ այցելում ես:

 

Լվովի հայկական համայնքը շատ հզոր է: Լվովում հայկական եկեղեցի կա, որտեղ, ի դեպ, հաճախ եմ այցելում: Իսկ Լվովում իմ ամենասիրելի փողոցը Հայկականն է (Армянская):

 

Լենա Գեւորգյան

Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին