Նուբար Աֆեյանը հիշել է իր պապիկին փրկած գերմանացի սպաներին - Mediamax.am

8758 դիտում

Նուբար Աֆեյանը հիշել է իր պապիկին փրկած գերմանացի սպաներին


Նուբար Աֆեյանը
Նուբար Աֆեյանը

Լուսանկարը` Aurora Prize


Երեւան: Մեդիամաքս: Ամերիկահայ գործարար եւ բարերար, «100 կյանք» եւ «Ավրորա» նախաձեռնությունների համահիմնադիր Նուբար Աֆեյանը մեկնաբանել է Հայոց Ցեղասպանության ճանաչումը Գերմանիայի Բունդեսթագի կողմից:

«Սա չափազանց հուզիչ պահ է Աֆեյանների ընտանիքի համար, քանի որ պապիկիս՝ Պետրոսին եւ նրա եղբորը՝ Ներսեսին, փրկել են գերմանացի սպաները, որոնք ծառայում էին Առաջին Աշխարհամարտի տարիներին կառուցվող Բեռլին-Բաղդադ երկաթուղու Բելեմեդիկ կայարանում:

 

Մենք մեծացել ենք՝ լսելով պատմություններ այն մասին, թե ինչպես էին այդ սպաները անտեսում հրամանները՝ մի քանի ամսվա ընթացքում փրկելով անհամար հայերի գնացքներից, որոնք նրանց տանում էին դեպի անխուսափելի մահը: Հարգելով այդ գերմանացի սպաների հիշատակը, ես որոշեցի դառնալ «100 կյանք» եւ «Ավրորա» նախաձեռնությունների հիմնադիրներից մեկը: Իսկ այսօր գերմանացի հերոսների հետնորդներն ապացուցեցին, որ նրանք ճիշտ էին վարվել 100 տարի առաջ», - ասել է Նուբար Աֆեյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին