ԵՄ-ն աջակցում է Հայաստանում աղետների ռիսկի նվազեցմանը - Mediamax.am

3879 դիտում

ԵՄ-ն աջակցում է Հայաստանում աղետների ռիսկի նվազեցմանը


Լուսանկարը` ՅՈՒՆԻՍԵՖ


Երեւան: Մեդիամաքս: Այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում մեկնարկել է «Աջակցություն Հարավային Կովկասի խոցելի համայնքներում եւ հաստատություններում աղետների ռիսկի նվազեցմանը» տարածաշրջանային ծրագիրը:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն՝ ծրագիրը շարունակվելու է մինչեւ 2017թ. վերջը: Այն նպատակ ունի նվազեցնել աղետավտանգ համայնքների խոցելիությունը եւ ամրապնդել դրանց դիմակայունությունը բնական եւ մարդածին վտանգների նկատմամբ:

 

Ծրագիրը կիրականացվի Շիրակի, Լոռու, Արագածոտնի, Գեղարքունիքի, Տավուշի, Արմավիրի, Սյունիքի մարզերում եւ Երեւանում՝ որպես առաջնահերթ թիրախ ընտրելով երեխաներին, կանանց եւ հաշմանդամություն ունեցող անձանց: Այն ուղղված է նաեւ բարելավելու դպրոցների եւ նախադպրոցական հաստատությունների կարողությունները եւ արդյունքում նվազեցնելու աղետների ռիսկը:

 

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության եւ բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր վարչության կողմից` աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) ԴԻՊԵԿՈ ծրագրի ներքո:

 

Հայաստանում ծրագիրն իրականացվում է Հայկական կարմիր խաչի ընկերության, ՕՔՍՖԱՄ-ի հայաստանյան մասնաճյուղի կողմից՝ ՕքսԵՋեն հիմնադրամի հետ համագործակցաբար, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի եւ Save the Children կազմակերպությունների կողմից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին