Օսիպյանն ու Եղիազարյանն այլեւս պատանդ չեն - Mediamax.am

12543 դիտում

Օսիպյանն ու Եղիազարյանն այլեւս պատանդ չեն


Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը
Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներն այսօր ազատ են արձակել ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանին եւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին, որոնք հուլիսի 17-ից պատանդի կարգավիճակում գտնվում էին ՊՊԾ գնդի տարածքում:

Այդ մասին տեղեկացրել է Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի ղեկավար Սամսոն Գալստյանը։

 

Այսօր առավոտյան ԼՂՀ Ազգային Ժողովի պատգամավոր, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանն ասել էր, որ իր միջնորդությամբ «Սասնա ծռեր» խմբի անդամներն հանդիպել են ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանի հետ, որի արդյունքում որոշում է կայացվել ազատ արձակել ՊՊԾ գնդում գտնվող պատանդներին` պայմանով, որ տարածքում ստեղծվելու է մամուլի կենտրոն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին