Ոստիկանությունը պահանջել է հավաքը տեղափոխել այլ վայր - Mediamax.am

5035 դիտում

Ոստիկանությունը պահանջել է հավաքը տեղափոխել այլ վայր


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ոստիկանությունն այսօր հայտարարել է, որ Խորենացի փողոցի արգելափակված հատվածում առկա է լարվածության կտրուկ սրման իրական եւ անմիջական վտանգ՝ անկանխատեսելի հետեւանքներով:

Իրավապահ մարմինները նշում են, որ «ձեռք են բերվել հավաստի տվյալներ առ այն, որ զինված խմբի անդամներն անմիջականորեն ուղղորդում եւ ուղղակի ցուցումներ են տալիս դրսում գտնվող անձանց՝ կազմակերպելու եւ իրականացնելու քաղաքացիների կյանքն ու առողջությունը վտանգող, այդ թվում՝ բախումներ հրահրող գործողություններ»:

 

Ոստիկանությունը պահանջել է հավաքի փաստացի ղեկավարներից՝ «սեղմ ժամկետում հավաքը տեղափոխել մեկ այլ վայր, որտեղ խաղաղ հավաքներին աջակցելու ՀՀ ոստիկանության պարտականությունների սահմաններում հնարավոր կլինի ապահովել հավաքի մասնակիցների անվտանգությունը»:

 

«Հակառակ դեպքում ՀՀ ոստիկանությունը չի ունենալու այլ միջոց, քան օրենքով սահմանված կարգով դադարեցնել այդ հավաքը»,- ասված է հաղորդագրությունում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին