«Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանն ասել է, որ խումբը որոշել է վայր դնել զենքերը եւ դուրս գալ ՊՊԾ գնդի տարածքից:
Այդ մասին նա ասել է 1in.am-ի հետ հեռախոսազրույցում:
Վարուժան Ավետիսյանն ասել է, որ «Սասնա ծռեր»-ը այս քայլին գնում են արյունահեղությունից խուսափելու նպատակով, սակայն շարունակելու են պայքարը բանտերից:
«Մենք կարծում ենք, որ մեր գործողոթյամբ տվեցինք այն կայծը, որը պետք էր ժողովրդին արթնացնելու համար», - ասել է նա:
«Պայքարող ժողովրդին միայն Աստված կարող է կանգնեցնել», - ասել է Վարուժան Ավետիսյանը:
















