Ադրբեջանի պատմության թանգարանն ընդդեմ «Էրմիտաժի» - Mediamax.am

6036 դիտում

Ադրբեջանի պատմության թանգարանն ընդդեմ «Էրմիտաժի»


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի պատմության թանգարանը Ռուսաստանի Պետական «Էրմիտաժին» բողոք է հղել:

Ինչպես հայտնում է Trend-ը, վկայակոչելով Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիան, բողոքի նամակն ուղղված է «Էրմիտաժի» տնօրեն Միխայիլ Պիոտրովսկուն եւ սեպտեմբերի 26-29-ին կայանալիք  արեւելյան դրամագիտության միջազգային համաժողովի կազմկոմիտեին:

 

Նամակի հեղինակները իրենց անհամաձայնությունն են հայտնում այն բանի հետ, որ «Արեւելյան Հայաստանի (Էրիվան, Նախիջեւան, Ղարաբաղ, Գանձակ) խանությունների դրամային գործ (1747-1827)» զեկույցի հեղինակները, «հենվելով կեղծ հայկական պնդումների վրա, պատմական ադրբեջանական հողերը ներկայացնում են որպես «Արեւելյան Հայաստան»:

 

Նամակում նշվում է, որ «այդ պնդումները չեն համապատասխանում պատմական իրողություններին եւ հերթական հայկական սադրանքն են»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին