ՀՀ նախագահն ընդունել է ՀՕՖ-ի պատվիրակությանը - Mediamax.am

5362 դիտում

ՀՀ նախագահն ընդունել է ՀՕՖ-ի պատվիրակությանը


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) պատվիրակությանը` Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արեւելյան թեմի առաջնորդ, Հայ օգնության ֆոնդի նախագահ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի գլխավորությամբ:

Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել 1988-ից սկսած՝ ՀՕՖ-ի գործունեությունը ինչպես աղետի գոտում, այնպես էլ Հայաստանի բազմաթիվ այլ բնակավայրերում ու Արցախում, ինչպես նաեւ ներկայում սիրիահայերին տրամադրվող աջակցությունը:

 

Նախագահն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել ՀՕՖ-ի նախագահ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանին եւ վստահություն հայտնել, որ «Սրբազանի իմաստնությունն ու կազմակերպչական տաղանդը դեռ երկար տարիներ կծառայեն հայ ժողովրդին»:

 

Սերժ Սարգսյանը «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալներ է հանձնել բարերարներ Էդվարդ եւ Ժանէթ Մարդիգյաններին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին