Վիգեն Սարգսյանը ցավակցել է Տու-154-ի կործանման կապակցությամբ - Mediamax.am

5607 դիտում

Վիգեն Սարգսյանը ցավակցել է Տու-154-ի կործանման կապակցությամբ


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր այցելել է ՌԴ դեսպանություն եւ ցավակցություն հայտնել Սեւ ծովում ՌԴ պաշտպանության նախարարության Տու-154 օդանավի կործանման կապակցությամբ:

Վիգեն Սարգսյանը փոխանցել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին ուղղված ցավակցական ուղերձը:

 

«Ցավալի է գիտակցել, որ ահավոր ողբերգությունը տասնյակ մարդկային կյանքեր է խլել, զոհվել են օդանավի փորձառու անձնակազմը, զինծառայողներ,  Ալեքսանդրովի անվան երգի եւ պարի անսամբլի արտիստները, շնորհալի լրագրողներ:

 

Անդառնալի կորստի կապակցությամբ իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Ձեզ, զոհվածների հարազատներին եւ մերձավորներին, ՌԴ զինված ուժերի անձնակազմին, Ռուսաստանի Դաշնության ամբողջ եղբայրական ժողովրդին»,-ասված է Վիգեն Սարգսյանի ցավակցական ուղերձում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին