Հայուհին ընրտվել է Ավստրալիայի նահանգի վարչապետ - Mediamax.am

3418 դիտում

Հայուհին ընրտվել է Ավստրալիայի նահանգի վարչապետ


Գլեդիս Բերեջիկլյանը
Գլեդիս Բերեջիկլյանը

Լուսանկարը` http://www.dailytelegraph.com.au/


Երեւան: Մեդիամաքս: Ավստրալահայ Գլեդիս Բերեջիկլյանն այսօր ընտրվել է Ավստրալիայի ամենաշատ բնակչությունն ունեցող նահանգի՝ Նոր Հարավային Ուելսի 45-րդ վարչապետ:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն շնորհավորական ուղերձ է հղել Գլեդիս Բերեջիկլյանին՝ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

 

«Ողջունելի է, որ Ավստրալիայի հայ համայնքը, ակտիվ ներգրավված լինելով երկրի հասարակական-քաղաքական կյանքում, իր ուրույն նպաստն է բերում տարբեր բնագավառներում Ավստրալիայի զարգացման գործում, որի վկան է Ձեր արգասաբեր գործունեությունը:

 

Հուսով եմ, որ Ձեր պաշտոնավարության ընթացքում նոր լիցք կհաղորդվի Հայաստանի եւ Ավստրալիայի միջեւ հարաբերությունների զարգացմանը, մասնավորապես, մեր մարզերի եւ քաղաքների միջեւ ապակենտրոնացված համագործակցությանը»,- ասված է ուղերձում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին