Բրյուսելում նշել են Հայկական բանակի 25-ամյակը - Mediamax.am

5322 դիտում

Բրյուսելում նշել են Հայկական բանակի 25-ամյակը


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Բրյուսելի Հայ տանը կայացել է «Կարապետյան եղբայրներ» երաժշտական խմբի համերգը` նվիրված ՀՀ Զինված ուժերի կազմավորման 25-ամյակին:

ԱԳՆ-ում նշել են, որ միջոցառումը կազմակերպվել էր Բելգիայում ՀՀ դեսպանության եւ ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության հովանու ներքո՝ «Հայասա» երիտասարդական միության եւ Բրյուսելի Հայ տան մշակութային հանձնախմբի հետ համատեղ:

 

Բելգիայում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը նշել է, որ «մինչդեռ Հայոց բանակն ամուր պաշտպանում է Հայաստանի սահմանները, հարկ է դիվանագիտական, լոբբիստական եւ համայնքային կառույցների ջանքերն ուղղել միջազգային հարթակներում Հայաստանի եւ հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությանը եւ հետեւողականորեն հակազդել բոլոր ագրեսիվ նկրտումներին»։

 

Միջոցառմանը մասնակցել է նաեւ ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար դեսպան Արմեն Եդիգարյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին