ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում նշել են Հայկական բանակի 25-ամյակը - Mediamax.am

4629 դիտում

ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում նշել են Հայկական բանակի 25-ամյակը


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ բանակի կազմավորման 25-ամյակի առթիվ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կազմակերպվել է պաշտոնական ընդունելություն:

ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Արմեն Եդիգարյանն անդրադարձել է ՀՀ Զինված ուժերի ստեղծման պատմությանն ու քառորդդարյա ճանապարհին, Հայաստանի որդեգրած միջազգային ռազմաքաղաքական համագործակցության ուղենիշներին, Հայոց բանակում ընթացող բարեփոխումների գործընթացին, Ազգ-բանակ հայեցակարգին:

 

Խոսելով Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների մասին՝ դեսպանը վստահություն է հայտնել, որ դրանք ապագայում էլ կշարունակեն զարգանալ կայուն եւ փոխշահավետ կերպով, հաղորդում են ԱԳՆ-ից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին