Ֆրանսիական ինստիտուտը ՀՀ-ում ուռուցքաբանական կենտրոն կհիմնի - Mediamax.am

6582 դիտում

Ֆրանսիական ինստիտուտը ՀՀ-ում ուռուցքաբանական կենտրոն կհիմնի


Լուսանկարը` ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանն այսօր ասել է, որ ֆրանսիական «Գյուստավ Ռուսսի» ինստիտուտը պատասխանատվություն է ստանձնել Հայաստանում ուռուցքաբանական ծառայությունների բարելավման գործում։

Ընդունելով ինստիտուտի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Էգերմոնտիին՝ նախարարը հույս է հայտնել, որ «Գյուստավ Ռուսսի»-ն իր բրենդով ճանապարհ կհարթի Հայաստանում բժշկական տուրիզմի զարգացման համար:

 

«Իմ խորին համոզմամբ՝ Փարիզի «Գյուստավ Ռուսսի» ինստիտուտի հետ Հայաստանում ուռուցքաբանական ծառայությունների որակի բարելավմանը միտված համագործակցությունն արդյունավետ կլինի,- ասել է Լեւոն Ալթունյանը: -Այժմ գնում ենք համագործակցությունը շատ ավելի խորացնելու եւ մշտական դարձնելու ճանապարհով՝ նախատեսելով նոր կենտրոնի հիմնում»:

 

Նախարարի խոսքով՝ համագործակցության նպատակը Հայաստանում քաղցկեղի վաղ հայտնաբերման եւ նորագույն տեխնոլոգիաներով ու մեթոդներով արդյունավետ բուժման ապահովումն է։

 

Ալեքսանդր Էգերմոնտն էլ նշել է, որ իրենց կլինիկայի մշակած մոդելը «պատրաստ է ներդրվելու այն երկրներում, որտեղ առկա են անհրաժեշտ ենթակառուցվածքները, եւ կա քաղցկեղի դեմ պայքարի խնդիր»։

 

«Այն ենթադրում է ենթակառուցվածքների բարելավում, բուժման բոլոր տեսակների կատարելագործում եւ մասնագետների թիրախավորված վերապատրաստում»,- ասել է Ալեքսանդր Էգերմոնտին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին