Պատգամավորի թեկնածուն հանձնել է հայերենի առաջին թեստը - Mediamax.am

3139 դիտում

Պատգամավորի թեկնածուն հանձնել է հայերենի առաջին թեստը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում այսօր անցկացվել է ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացու հայերենի իմացությունը ստուգող առաջին քննությունը։

 

ԿԳՆ մամուլի ծառայության փախանցմամբ՝ դեռեւս միակ թեկնածուի դիմում-հայտը նախարարություն մուտքագրվել է փետրվարի 10-ին, իսկ աշխատանքային հաջորդ օրը՝ փետրվարի 13-ին, ԿԳ նախարարի հրամանով ձեւավորվել է հանձնաժողով:

 

Փետրվարի 14-ին կազմակերպվել է քննությունը, որի արդյունքում ԱԺ պատգամավորի թեկնածուն ստացել է հայերենի իմացությունը հավաստելու համար բավարար միավորներ՝ 30 առավելագույնից ստանալով 28 միավոր:

 

ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացուն տրամադրվելու է հայերենի իմացությունը հավաստող համապատասխան տեղեկանք։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին