Ամալ Քլունին կոչ է արել պատասխանատվության ենթարկել ISIS-ին - Mediamax.am

9944 դիտում

Ամալ Քլունին կոչ է արել պատասխանատվության ենթարկել ISIS-ին


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Փաստաբան եւ իրավապաշտպան Ամալ Քլունին հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ցեղասպանություն է գործել եզդիների նկատմամբ եւ պետք է պատասխանատվության ենթարկվի մարդկության դեմ գործած հանցագործությունների համար:

ՄԱԿ-ում ելույթ ունեցած Ամալ Քլունին հիշեցրել է «Իսլամական պետության» հայտարարությունն այն մասին, որ այն «ոչնչացնելու է» Իրակի եզդիական համայնքը:

 

 

Իրավապաշտպանը ՄԱԿ-ին մեղադրել է «անգործության» մեջ եւ նշել է, որ ՄԱԿ-ը հիմնելով, աշխարհը ցանկանում էր վերջ տալ ցեղասպանություններին:

 

Ամալ Քլունին շեշտել է, որ վերջին տարիների ընթացքում «Իսլամական պետության» որեւէ ներկայացուցիչ պատասխանատվության չի ենթարկվել եւ դատարանի առաջ չի կանգնել:

 

Մեդիամաքսը հիշեցնում է, որ 2014 թվականին Ամալ Քլունին պաշտպանում էր Հայաստանի շահերը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննվող «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործի շրջանակներում:

 

2016 թվականին մարտին Ամալ Քլունին հերքել էր Ադրբեջանի պնդումները իր հայկական ծագման մասին:

 

Ամալ Քլունիի ամուսինը՝ դերասան Ջորք Քլունին, «Ավրորա» միջազգային մարդասիրական մրցանակի ընտրող հանձնաժողովի համանախագահն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին