Ընտրությունների օրը Դիլիջանում հռչակված է «Բարի գործերի օր» - Mediamax.am

3147 դիտում

Ընտրությունների օրը Դիլիջանում հռչակված է «Բարի գործերի օր»


Լուսանկարը` Shaun Dunphy


Երեւան: Մեդիամաքս: Ապրիլի 2-ին Դիլիջանի համայնքային կենտրոնը (ԴՀԿ) հանդես կգա «Բարի գործերի օր» նախաձեռնությամբ:

Հայաստանն առաջին անգամ կմիանա համաշխարհային այս նախաձեռնությանը, որը միավորում է բարի գործեր կատարող մարդկանց:

 

«Այս արշավի իրականացման գաղափարը վաղուց էր ծագել, եւ երբ Դիլիջանի համայնքային կենտրոնի կամավորները առաջարկեցին միանալ համաշխարհային այս արշավին, հաճույքով օժանդակեցինք նրանց»,- ասել է կենտրոնի ղեկավար Վասիլի Բարդադիմովը:

 

Ապրիլի 2-ին Դիլիջանում կկայանան հետեւյալ միջոցառումները՝ թղթյա լապտերիկների պատրաստման ուսուցանում երեխաների համար, նկարազարդում քաղաքի եւ Շամախյան թաղամասի պատերի վրա, կարիքավոր ընտանիքների համար հագուստի հավաքագրում, անցորդներին ոգեշնչող եւ ուրախ բացիկների հանձնում, երեխաների համար ընթերցանության կազմակերպում գրադարանում, աղբահանության կազմակերպում, Դիլիջանի 5-րդ դպրոցի համար գրքերի հավաքագրում:

 

Ակնկալվում է արշավին 100-ից ավելի դիլիջանցի կամավորների մասնակցություն:

 

«Բարի գործերի օր» նախաձեռնությունն առաջին անգամ կայացել է 2007 թվականին Իսրայելում: 2016 թվականին այս ակցիային մասնակցել է 1 500 000 մարդ 75 երկրներում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին