Դատախազությունն ուսումնասիրել է ընտրախախտման 729 հաղորդում - Mediamax.am

3339 դիտում

Դատախազությունն ուսումնասիրել է ընտրախախտման 729 հաղորդում


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Այսօր՝ ժամը 13:00-ի դրությամբ, ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբն ուսումնասիրել է քվեարկության ընթացքում ընտրական իրավախախտումների վերաբերյալ 729 հրապարակում:

Դատախազությունում նշել են, որ առերեւույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ են պարունակել 75-ը:

 

Այդ հաղորդումներում նշված հանգամանքները պարզելու նպատակով դրանք ուղարկվել են ՀՀ ոստիկանության եւ քննչական կոմիտեի տարածքային բաժիններ:

 

Նշված 75 հաղորդումներից 41-ը վերաբերել են այլ անձի փոխարեն կամ կրկին անգամ քվեարկելու դեպքերին, 25-ը քվեարկության գաղտնիության խախտմանը, իսկ 9-ը՝ քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին