Գորիսը հռչակվել է 2018թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք - Mediamax.am

12817 դիտում

Գորիսը հռչակվել է 2018թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք


Լուսանկարը` https://ru.wikipedia.org


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի Գորիս քաղաքը հռչակվել է 2018թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք:

ՀՀ ԱԳՆ-ում նշել են, որ համապատասխան որոշման նախագիծը հավանության է արժանացել այսօր Տաշքենդում՝ ԱՊՀ արտգործնախարների խորհրդի նիստում:

 

Օրակարգի մյուս հարցերի շրջանակում ԱԳ նախարարները հայտարարություն են ընդունել քրիստոնյաների, մահմեդականների եւ այլ դավանանքների ներկայացուցիչների նկատմամբ անհանդուրժողականության եւ խտրականության անթույլատրելիության մասին։

 

ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի հաջորդ նիստը կգումարվի 2017թ. հոկտեմբերին Մոսկվայում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին