ՀՀ-ն ու Իրանը աղետներին համատեղ դիմակայելու մեխանիզմ կմշակեն - Mediamax.am

5770 դիտում

ՀՀ-ն ու Իրանը աղետներին համատեղ դիմակայելու մեխանիզմ կմշակեն


Լուսանկարը` ԱԻՆ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ու Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին այսօր քննարկել են աղետների կանխարգելման ոլորտում հայ-իրանական համագործակցության ծավալների ընդլայնումը:

Կողմերը պայմանավորվել են Հայաստանի եւ Իրանի շահագրգիռ գերատեսչությունների միջեւ փորձի փոխանակում եւ համատեղ վարժանքներ իրականացնել: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ համատեղ աշխատանքներ իրականացնել ճգնաժամերին արձագանքելու անդրսահմանային մեխանիզմներ մշակելու ուղղությամբ:

 

Դավիթ Տոնոյանը կարեւորել է նաեւ Իրանի Կարմիր մահիկի ներգրավածությունը հատկապես Հայաստանի սահմանամերձ գոտիներում իրականացվող աշխատանքներում:

 

«Հարավային Կովկասը բնական եւ մարդածին աղետների ռիսկի տեսանկյունից պետք է հնարավորինս անվտանգ լինի, քանի որ տնտեսության եւ զբոսաշրջության զարգացումն առանց աղետների ռիսկի նվազեցման անհնար է: Պետք է համատեղ ուժերով մեր տարածաշրջանում կառուցենք դիմակայուն ապագա»,- ասել է նախարարը:

 

Դավիթ Տոնոյանն առաջարկել է նաեւ Հայաստանում Իրանի քաղաքացիների զբոսաշրջության առավել ակտիվ ժամանակահատվածում ԱԻՆ 911 ծառայությունում սահմանել պարսկերեն լեզվին տիրապետող օպերատորների հերթապահություն, որոնք կսպասարկեն զբոսաշրջիկների կողմից ստացվող զանգերը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին