Հայաստանում ազատազրկման մեխանիզմը լուրջ խնդիրներ ունի - Mediamax.am

5522 դիտում

Հայաստանում ազատազրկման մեխանիզմը լուրջ խնդիրներ ունի


Արման Թաթոյանը
Արման Թաթոյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ասել է, որ 2016-ին օմբուդսմենի գրասենյակը ստացել է 5113 դիմում-բողոք, այդ թվում՝ 2590-ը՝ Երեւանից:

Պաշտպանը տեղեկացրել է, որ ներկայացված գրավոր բողոքների քննության արդյունքում դրական լուծում է ստացել 243, իսկ արագ արձագանքմամբ՝ 201 գործ:

 

Դիմումների մեծ մասն ուղղված է եղել ոստիկանության, քրեակատարողական հիմնարկների, Քննչական կոմիտեի, Երեւանի քաղաքապետարանի, առողջապահության  եւ պաշտպանության նախարարությունների դեմ։

 

Արման Թաթոյանի խոսքով՝ ՄԻՊ գրասենյակն արձանագրել է, որ Հայաստանում անձին ազատությունից զրկելու մեխանիզմում լուրջ խնդիրներ կան։

 

«Մեր պրակտիկայում պետք է բացառվի ոստիկանության բաժիններ «հրավիրելու» ինստիտուտը»,- ասել է նա։

 

Պաշտպանն ընդգծել է, որ Հայաստանում անազատության մեջ գտնվողների, հաշմանդամություն ունեցող անձանց եւ հոգեբուժարաններում գտնվող անձանց իրավունքների պաշտպանության հարցում անհրաժեշտ են օրենսդրական մի շարք փոփոխություններ։

 

Արման Թաթոյանը տեղեկացրել է նաեւ, որ առաջիկայում հրապարակվելու է ՄԻՊ զեկույցը՝ 2016թ. հուլիսին Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում ծավալված իրադարձությունների վերաբերյալ։

 

Պապշտանի խոսքով՝ զեկույցում բավական խիստ գնահատականներ կան, որոնք մինչ օրս չեն հրապարակվել խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզչության ընթացքում շահարկումներից խուսափելու նպատակով։

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին